«LiteDepositary» ծրագրային փաթեթը աշխատում է Client-Server սկզբունքով, որը թույլ է տալիս տարբեր համակարգիչներին, որոնք միացված են ներքին (Local) ցանցին, միաժամանակ աշխատել տվյալների հենքի (DataBase) հետ և կատարել տարբեր տիպի աշխատանքներ:
Ծրագրային փաթեթը աշխատում է անսահմանափակ քանակությամբ օգտվողների (Clients) միաժամանակ օգտվելու հնարավորությամբ` կախված տվյալների հենքը պարունակող համակարգչի (Server) հզորությունից:
«LiteDepositary» ծրագրային փաթեթի OnLine տարբերակը նախատեսված է ընկերության հաճախորդների համար, որոնք պետք է ցանկացած պահի ու ցանկացած վայրից կկարողանա դիտել իրեն հետաքրքրող ինֆորմացիան:
Խորհուրդ է տրվում օգտվողների համակարգիչների հզորությունը լինի` նվազագույնը 1800 Mhz պրոցեսոր (Processor) և 512 Mb օպերատիվ հիշողություն (RAM): OnLine համակարգում տեխնիկական թերություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել Internet Explorer 7.0 և Mozill Firefox 3.00 WEB բրաուզներ և ավելի բարձր: