«LiteInsuranceWEB» » ծրագրային փաթեթը գործակալների համար նախատեսված OnLine համակարգ է, որի օգնությամբ գործակալը ցանկացած վայրից որտեղ առկա է ինտերնետային ցանց կարող է օգտվել գլխամասում առկա սահմանափակ տվյալներից, ինչպես նաև կնքել և ավտոմատ տպել տարբեր տիպի պայմանագրեր (վկայագրեր), որոնց վերաբերյալ ինֆորմացիան նույն րոպեին կկցվի գլխամասի տվյալների հենքին:
Ծրագրային փաթեթը աշխատում է անսահմանափակ քանակությամբ օգտվողների (գործակալների) (Clients) միաժամանակ օգտվելու հնարավորությամբ` կախված տվյալների հենքը պարունակող համակարգչի (Server) հզորությունից, ինչպես նաև WEB Server-ի և ինտերնետային ցանցի արագությունից:
Խորհուրդ է տրվում գործակալների համակարգիչների հզորությունը լինի նվազագույնը 500 Mhz պրոցեսոր (Processor) և 128 Mb օպերատիվ հիշողություն (RAM): Տեխնիկական թերություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել Internet Explorer 7.0 և Mozill Firefox 3.00 WEB բրաուզներ և ավելի բարձր: