«LiteInsurance» ծրագրային փաթեթը աշխատում է Client-Server սկզբունքով, որը թույլ է տալիս տարբեր համակարգիչներին, որոնք միացված են ներքին (Local) ցանցին, միաժամանակ աշխատել տվյալների հենքի (DataBase) հետ և կատարել տարբեր տիպի աշխատանքներ:
Փաթեթը հնարավորություն է տալիս նաև մասնաճյուղ ունեցող ընկերություններին, որտեղ նույնպես առկա է
«LiteInsurance» ծրագրային փաթեթը, ցանկացած պահին մասնաճյուղում պարունակվող ինֆորմացիան արտահանել XML տեսքով և կցել գլխամասի տվյալների հենքին:
Ծրագրային փաթեթը աշխատում է անսահմանափակ քանակությամբ օգտվողների (Clients) միաժամանակ օգտվելու հնարավորությամբ` կախված տվյալների հենքը պարունակող համակարգչի (Server) հզորությունից:
Խորհուրդ է տրվում օգտվողների համակարգիչների հզորությունը լինի` նվազագույնը 1800 Mhz պրոցեսոր (Processor) և 512 Mb օպերատիվ հիշողություն (RAM):